ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 28-ին Ֆլորիդայում՝ իր Մար-ա-Լագո նստավայրում, կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ուկրաինացի պաշտոնյայի։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։
ԱՄՆ վարչակազմը նախկինում տեղեկացրել էր ուկրաինական պատերազմի կարգավորման ծրագրի մշակման մասին։
Միաժամանակ Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանը շարունակում է բաց մնալ բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անքորիջում անցկացված քննարկումների շրջանակում ձեռք բերված մոտեցումներին։




