ԿարևորՄիջազգային

Կրեմլը մերժել է Ուկրաինայի հրապարակած 20 կետանոց խաղաղության ծրագիրը

Կրեմլը մերժել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրապարակած 20 կետանոց վերանայված խաղաղության ծրագիրը և մտադիր է պնդել, որ այն վերանայվի, չորեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով Ռուսաստանի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրին։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Մոսկվան փաստաթուղթը դիտարկում է որպես հետագա բանակցությունների «մեկնարկային կետ»։ Սակայն դրանում բացակայում են մի շարք դրույթներ և չի լուծվում ռուսական կողմի համար հիմնարար համարվող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես, Կրեմլը մտադիր է հասնել Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումների։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ավելի վաղ առաջին անգամ հրապարակել է Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին վերջ դնելու 20 կետանոց խաղաղության ծրագիրը, որը քննարկում են բանակցող կողմերը:

«Հիմա ես պատրաստ եմ քննարկել 20 կետանոց փաստաթղթի նախագիծը: Պատերազմի ավարտի վերաբերյալ հիմնական քաղաքական փաստաթուղթը քննարկվում է մեր, Ամերիկայի, Եվրոպայի և ռուսների միջև»,-«Ուկրինֆորմ»-ը և «Սուսպիլնե» հեռուստաընկերությունն յասօր մեջբերել են Զելենսկիի խոսքերը։

Նրա խոսքով՝ մշակվել են նաև այլ փաստաթղթեր՝ Կիևի համար բազմակողմանի շրջանակային անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև, Ուկրաինայի համար ԱՄՆ-ից առանձին շրջանակային անվտանգության երաշխիքներ և Ուկրաինայի բարգավաճման ճանապարհային քարտեզ՝ Կիևի և Վաշինգտոնի կողմից մշակված երկրի վերականգնման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթուղթ։

Կարդացեք նաև

Back to top button