ԿարևորՄիջազգային

Թրամփը հայտարարել է «Թրամփ» դասի նոր ռազմանավերի ստեղծման մասին

Երկու ծանր զինված նոր դասի ռազմանավեր կառուցելու մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է երկուշաբթի երեկոյան իր Մար-ա-Լագո նստավայրում պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանի ներկայությամբ, հայտնում է BBC-ին։

Թրամփի խոսքով` նոր նավերը կլինեն «ամենամահացու ջրային մարտական ​​ռազմանավերից» և «մեր երկրի պատմության մեջ ամենամեծ գծանավերը»։ Դրանք նախատեսում են զինել միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներով, ինչպես նաև լազերներով ու գերձայնային հրթիռներով։ Այս զենքերը դեռևս մշակման փուլում են։

Սկզբում կկառուցվեն երկու ռազմանավեր, բայց դրանց ընդհանուր թիվը կլինի 10 նավ։

Նոր դասի նավերը կկոչվեն «Թրամփ»։ Ավանդաբար, ԱՄՆ-ում նման պատվի արժանանում են նախկին նախագահները, անվան ընտրության վրա ուշադրություն է հրավիրել AFP-ն։

Ըստ ֆրանսիական լրատվական գործակալության` «Թրամփ» դասի նավերը զգալիորեն ավելի մեծ կլինեն գոյություն ունեցող ամերիկյան ականակիրներից ու հածանավերից, սակայն դրանց կանխատեսվող ջրատարողությունը՝ 30,000-40,000 տոննա, ավելի փոքր կլինի «Այովա» դասի վերջին գծանավերից, որոնք շահագործումից դուրս են բերվել 1990-ական թվականներին։

Կարդացեք նաև

Back to top button