ԿարևորՀասարակություն

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից:

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման, ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ:

Կարդացեք նաև

Back to top button