Ճանապարհորդություն Մետաքսի ճանապարհով. առաջին կանգառը Երեւանն է
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Կանգառ` Մետաքսի ճանապարհին, կամ մետքասե ճանապարհ». այսպես է կոչվում այն երթուղին, որը գնացքով իրականցնում է «Ոսկե արծիվ» բրիտանական ընկերությունը: Այս տարի առաջին անգամ ռուսական գնացքի մեկնարկը տրվել է հենց Երևան կայարանից: Աշխարհի տարբեր երկրներից զբոսաշրջիկները ժամանել են Երևան, որպեսզի այդ գնացքով պտտվեն Հայաստանով ու տարածաշրջանով։
Կայարանում հետաքրքիր իրարացում է:Հայաստան է ժամանել «Ոսկե արծիվ» բրիտանական ընկերության գնացքը մոտ 60 զբոսաշրջիկներով: Գերմանացի Ջոնը, ով առաջին անգամ է այցելում Հայաստանը, ասում է, որ մեր երկիրն իր մոտ ընկալվում է հայկական ռադիոյի հետ: «Միշտ երազում էի լինել ձեր երկրում ու այս տարի վերջապես հնարավորություն ընձեռնվեց ինձ տեսնել ու վայելել այս հիասքանչ երկիրը»:
Ջոնը Գերմանիայից ինքնաթիռով ժամանել է Հայաստան, որպեսզի այստեղից գնացքով պտտվի Հայաստանով ու նաև տարածաշրջանով:Մի քանի ժամ է մեր երկրում եւ արդեն հասցրել է հիանալ Արարատով։
«Կանգառ Մետաքսի ճանապարհին,կամ մետաքսե ճանապարհ», ահա այսպես է կոչվում այն երթուղին, որը իրականացնում է անգլիակական ընկերությունը;
Գնացքը ռուական է, քանի որ երթուղին իրականացվում է նախկին խորհրդային հանրապետություններվ։ Ամբողջ ուղևորությունը տևելու է մոտ երկու շաբաթ, որի ընթացքում զբոսաշրջիկները հասցնում են լինել 7 երկրներում:
Կորպորատիվ զբոսաշրջության ոլորտում մասնագիտացող «Իվենթ Սոլուշընզ Ընդ Ինսենթիվս» ընկերության սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Եղիշե Թանաշյանը «Ռադիոլուրի» հետ զրուցում նշում է, որ հայաստանյան ներկայացուցչությունն ամեն ջանք գործադրեց, որ այս հրաշալի գնացքի մեկնարկն այս տարի տրվի հենց Հայաստանից:
Այն յուրօրիակ միջոց կարող է լինել զբոսաշրջության զարգացման համար։ Նկատենք, .որ գնացքը Հայաստանում լինելու է երեք օր։ Զբոսշրջիկները միայն առաջին գիշերն են անցկացնում հյուրանոցում, մյուս երկու օրերը գիշերում են հենց գնացքում:
Այս երկու օրերի ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներից ժամանած զբոսարջիկները լինելու են Գառնի- Գեղարդում,Սևանում , Դիլիջան-Հաղարծինում։
Իսկ վերջում էլ վայելելու են դհոլահարների անսամբլի ելույթը, որպեսզի հայկական մշակույթով տպավորված շարունակեն երթուղին՝ տարածաշրջանային երկրներով։