Հասարակություն

Սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` դեկտեմբերի 16-ին եւ 17-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրեւի, հովտային շրջաններում՝ անձրեւի տեսքով։

Դեկտեմբերի 17-ին Արարատյան եւ Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին արեւմտյան՝ 2-5մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-ի ցերեկը եւ 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով։

Երեւանում այսօր հնարավոր են թույլ տեղումներ՝ քաղաքի բարձրադիր գոտում ձնախառն անձրեւի տեսքով։

Ամենատաք դեկտեմբերի 16-ը գրանցվել է 1981 թվականին` 16.0°C, ամենացուրտը` 1956 թվականին` — 20.2°C

Կարդացեք նաև

Back to top button