Միջազգային

Իսլանդիան միացավ «Եվրատեսիլ 2026»-ը բոյկոտող երկրների շարքին

Իսլանդիան դարձավ «Եվրատեսիլ» երգի մրցույթը բոյկոտող 5-րդ պետությունը, գրում է BBC-ին։ Իսլանդիան միացել է Իսպանիային, Իռլանդիային, Սլովենիային և Նիդեռլանդներին՝ հայտարարելով, որ չի մասնակցի 2026 թվականի «Եվրատեսիլ»-ին։

Բոյկոտի պատճառը Իսրայելի մասնակցության պաշտոնական հաստատումն է։
Իսլանդիայի ազգային հեռարձակող RÚV-ը նշել է, որ Իսրայելի ազգային հեռարձակողի մասնակցությունը լուրջ անհամաձայնություններ է առաջացրել թե՛ Եվրոպական հեռարձակողների միության անդամների, թե՛ հասարակության շրջանում։

Ավելի վաղ Իռլանդիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Սլովենիան հայտարարեցին՝ եթե Իսրայելը մասնակցի մրցույթին, նրանք կբոյկոտեն այն։ Գերմանիան էլ նշել էր, թե, հակառակը, կհեռանա մրցույթից, եթե Իսրայելը մասնակցի։

Բոյկոտի պատճառը կապված է Գազայի պատերազմի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի և Իսրայելի գործողությունների նկատմամբ միջազգային դժգոհության հետ։ Այդ երկրները համարում են, որ մրցույթը պետք է մնա ոչ միայն «ապաքաղաքական» ձևականորեն, այլ նաև իրականում համապատասխան լինի մարդու իրավունքների սկզբունքներին։

Մրցույթը նախատեսվում է անցկացնել հաջորդ տարի Վիեննայում՝ «Եվրատեսիլ»-ի 70-ամյակի շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button