ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներՏեսանյութեր

Պատերազմող Ուկրաինան պետք է նոր նախագահ ընտրի․ Թրամփն առաջարկել է, Զելենսկին՝ համաձայնել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է նախագահական ընտրություններ անցկացնելուն, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել անվտանգությունը և փոխել Ուկրաինայի օրենսդրությունը, որն արգելում է ընտրություններ անցկացնել ռազմական դրության ժամանակ։ Այս հայտարարությունը Ուկրաինայի նախագահն արել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ Զելենսկին օգտագործում է պատերազմական իրավիճակը ընտրություններ չկազմակերպելու և իշխանությունը պահելու համար։ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ էր ընտրվել 2019-ին՝ 5 տարի ժամկետով։ Հերթական ընտրությունը նախատեսված էր 2024-ի սկզբին, բայց 2022-ին սկսված պատերազմը դրա հետաձգման պատճառը դարձավ։

Կարդացեք նաև

Back to top button