- Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը կարճ ժամանակահատվածում արձանագրել է շոշափելի հաջողություններ․ կենտրոնում գրանցվել են շուրջ 300 արբիտրաժային և 130 հաշտարարության գործեր։ Ընդ որում, ՀՀ-ում իրականացված մոտ 440 պարտադիր հաշտարարության ենթակա գործերից 110-ը իրականացվել է հենց կենտրոնում։ Ի՞նչ գործեր են դրանք։ Սակայն մինչ այդ՝ ներկայացնենք, թե ընդհանրապես ո՞ր վեճերի նկատմամբ է կիրառվում հաշտարարությունը։
- Ի՞նչ է պարտադիր հաշտարարությունը, ընտանեկան ո՞ր վեճերի նկատմամբ է այն կիրառվում, և որոնք են դրա առավելությունները։
- Արդյո՞ք պարտադիր հաշտարարության գործընթացում կարող են միաժամանակ ներկայացվել մեկից ավելի պահանջներ (օրինակ՝ ամուսնալուծության և ալիմենտի բռնագանձման պահանջներով) և արդյո՞ք դրանից փոփոխվում է հաշտարարի վարձատրության չափը։
- Վերջերս կարծես խնդիրներ են առաջացել պարտադիր հաշտարարության գործերով հաշտարարի վարձատրության չափերի հետ կապված։ Ի՞նչ իրավական կարգավորումներ են գործում, և ո՞ր նորմատիվ իրավական ակտն է սահմանում վարձատրության չափը։
- Հիշատակված 130 գործերը ի՞նչ ոլորտների հետ են կապված։
- Ի՞նչ առանձնահատկություններ ունի հաշտարարության իրականացումը Կենտրոնում։ Ինչ կարգով է իրականացվում հաշտարարությունը՝ ներառյալ առցանց հաշտարարության առանձնահատկությունները։
- Ի՞նչ են իրենցից ներկայացնում հաշտության համաձայնության կազմման և այն դատական կարգով հաստատելու գործընթացները։
- Կենտրոնը ընդլայնել է հաշտարարության գործերի աշխարհագրությունը՝ Գերմանիա, Բելգիա, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Հյուսիսային Մակեդոնիա և ԱՄՆ։ Ինչո՞ւ հենց այս երկրները։ Պատճառը դրանցում հայերի մեծաքանակ ներկայությո՞ւնն է, այդ պետությունների քաղաքացիների փոխայցելություննե՞րը, թե՞ կա ինստիտուցիոնալ համագործակցություն այդ երկրների համապատասխան կառույցների հետ։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։




