
«Եվրոպական ուղուց շեղումն անհնարին է»,- հայտարարել է Վրաստանի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլին և այդ ճանապարհին իրականացվող քայլերի արդյունավետությունը մատնացույց անելու համար հանձնարարել է կառավարության առաջիկա նիստի ընթացքում քննարկել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի և ՆԱՏՕ-ի հետ պայմանավորովածությունների կյանքի կոչման ընթացքը։
Հիշեցնենք, որ երեկ հրաժարական տված արտաքին գործերի, պաշտպանության ու եվրաինտեգրման նախարարները հայտարարել էին, որ հրաժարական են տալիս, քանի որ Վրաստանը շեղվում է եվրաինտեգրման ուղուց:




