ԿարևորՄիջազգային

Երմակը հայտնել է, որ մեկնում է ռազմաճակատ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը պլանավորում է մեկնել առաջնագիծ։

Նա հայտարարել է ամերիկյան New York Post հրատարակությանը տված մեկնաբանության մեջ հրաժարականի դիմումը ներկայացնելուց մի քանի ժամ անց։

«Ես գնում եմ ռազմաճակատ և պատրաստ եմ ցանկացած ճնշման։ Ես ազնիվ և պարկեշտ մարդ եմ»,-ասել է Երմակը։

Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ «չի ցանկանում խնդիրներ ստեղծել» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու համար։

Նա չի մանրամասնել, թե ինչպես կամ երբ է պլանավորում միանալ մարտական ​​գործողություններին։

Կարդացեք նաև

Back to top button