Միջազգային

ԱՄՆ-ն դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիների միգրացիոն հարցումների քննումը

ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտարարել է, որ անորոշ ժամանակով դադարեցնում է Աֆղանստանի քաղաքացիներին վերաբերող բոլոր միգրացիոն հարցումների քննումը, հայտնում է Reuters-ը:

Մինչ այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել իր կառավարությանը՝ վերանայել աֆղան ներգաղթյալների գործերըը:

Ավելի վաղ Վաշինգտոնում՝ Սպիտակ տան մոտ, հնչել էին կրակոցներ, ինչի հետևանքով վիրավորվել էր Ազգային գվարդիայի երկու զինվոր: Իրավապահները կալանավորել էին Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա Աֆղանստանի քաղաքացու:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղի ունեցածը «ահաբեկչություն» է որակել։

Կարդացեք նաև

Back to top button