Սուրճ ու սեր առավոտից

Նոր ուսումնամեթոդական ձեռնարկ. անսամբլային արվեստի զարգացումն Հայաստանում. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Լուսինե Մուրադյան և Վեգա Անդրեասյան, հյուրեր՝ Ելենա Յակովլևա` Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, գործադիր տնօրեն և Նոնա Ոսկանյան` ձեռնարկի թարգմանիչ, երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր:

Թեմա. Լույս է տեսել նոր երաժշտական ուսումնամեթոդական ձեռնարկ:

«Անսամբլային կատարողականության արվեստ» ուսումնամեթոդական ձեռնարկը՝ պրոֆեսոր, արվեստի պատմության գիտությունների թեկնածու Իրինա Կրասոտինայի հեղինակությամբ, թարգմանվել է հայերեն և մոտ օրերս կհրատարակվի։ Ձեռնարկը նախատեսված է ինչպես մանկավարժների, այնպես էլ սովորողների համար։ Այն հրատարակվել է Primavera Foundation of Armenia մշակութային բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և անվճար կտրամադրվելու է Հայաստանի միջնակարգ և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություններին:

Բացի այդ, հաղորդման ընթացքում կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Կարդացեք նաև

Back to top button