ԿարևորՄիջազգային

Ողջ գիշեր Մոսկվան եւ Կիեւը հայտարարել են զանգվածային օդային գրոհների մասին

Ուկրաինացի զինվորականները այս գիշեր հայտնել են ռուսական կողմից զանգվածային գրոհի մասին։ «Ուկրաինսկայա պրավդան», երկրի օդային ուժերի հաղորդումները վկայակոչելով, հայտնում է, որ Ռուսաստանը կիրառել է ծովային բազավորման թեւավոր հրթիռներ եւ մեծ քանակի ԱԹՍ-ներ։ Գրոհներն արձանագրվել է Ուկրաինայի արեւելյան, հյուսիսային, հարավային եւ կենտրոնական շրջաններում։

Տեղական ժամանակով 00։58-ին Ուկրաինական ուժերը հայտնել են Կիեւի ուղղությամբ բալիստիկ հրթիռների կիրառման մասին։

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ հարձակման հետեւանքով Պեչյորսկի շրջանում 22 հարկանի շենք է հրդեհվել, փլուզվել են մի քանի հարկեր։

Ավելի ուշ Կիեւի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարն է զգուշացրել, որ այս հատվածից հետո երկնքում նկատվել են ԱԹՍ-ներ։

Իր հերթին ռուսական կողմը հաղորդել է ուկրաինական զանգվածային գրոհների մասին։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է Նովոռոսիյսկում 16 հարկանի շենքի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածի մասին։  Ուկրաինական ԱԹՍ-ներ նկատվել են նաեւ Գելենջիկում, Տագանրոգի մարզում։

Ռոսավիացիան դադարեցրել է Սոչիի, Գելենջիկի եւ Կրանսոդարի օդանավակայաններում թռիչքները։

Կողմերը հայտնում են մեկական զոհի մասին։

Այս ֆոնին AFP-ն, հղում անելով իր բարձրաստիճան աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն Ժնեւում խաղաղության ամերիկյան ծրագրի շուրջ բանակցությունների ժամանակ ճնշում է գործադրել Ուկրաինայի վրա։

Թեեւ բանակցությունների ընթացքում Վաշինգտոնի կողմից ճնշումը նվազել է, սակայն «ընդհանուր ճնշումը» պահպանվել է, գործակալությանը հայտնել է բանակցությունների ընթացքին ծանոթ զրուցակիցը։

Կարդացեք նաև

Back to top button