Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը նշում է իր 90-ամյակը՝ մեծ հպարտությամբ ու անկեղծ ուրախությամբ։ Թատրոնը, անցնելով տարիների ընթացքում բազմաթիվ վերելքներ ու փորձություններ, մնացել է անսասան իր կոչման մեջ` հինն ու նորը ի մի բերելով արձանագրում է կառույցի ղեկավար կազմը։
Թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը ընդգծում է, որ այս 90 տարիների ընթացքում տիկնիկայինը միշտ եղել է երեխաների երևակայության վառ կենտրոնը։ Տիկնիկներն այստեղ խաղալիք չեն, ոչ էլ միայն խաղացող, դրանք անձ-կերպարներ են, որոնք մանկական մտքին ներկայացնում են լուրջ պատմություններ և ստեղծում մշակույթի յուրովի հարուստ պատմությունը։ Թատրոնը տարիք ունի, բայց չի ծերանում․ երիտասարդները մշտապես նոր երանգներ են բերում, նոր շարժում ու շունչ, իսկ նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թատրոնում, հոգով միշտ երիտասարդ են։




