ԿարևորՀասարակություն

Ճամբարակ-Թթուջուր հատվածում այրվել է խոտածածկ տարածք․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային վարչությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ է բռնկվել․ սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ 

Կազմակերպվել է համապատասխան արձագանքում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի և Տավուշի ստորաբաժանումներից մարտական 5 հաշվարկ, 4 օպերատիվ խմբեր։

Նախնական տվյալներով այրվում է 70-80 հա խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ։

Հրդեհաշիջման աշխատանք է կատարում 90 փրկարարական ծառայող։

Կարդացեք նաև

Back to top button