
Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների, բայց նաև գոհ է Հատուկ ռազմական գործողության ընթացքից, որը հնարավորություն է տալիս ռազմական ճանապարհով հասնել նպատակներին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդում հրավիրված խորհրդակցությունում։
Նա ասել է, որ Կուպյանսկում տեղի ունեցած իրադարձությունները կարող են կրկնվել ռազմաճակատի այլ կարևոր հատվածներում։
«Բայց մենք նաև պատրաստ ենք խաղաղ բանակցությունների, չնայած դա, իհարկե, պահանջում է առաջարկվող պլանի բոլոր մանրամասների առարկայական քննարկում։ Մենք պատրաստ ենք դրան», — ասել է Պուտինը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը ստացել է ԱՄՆ-ի 28 կետանոց խաղաղության ծրագիրը, որը, ըստ նրա, կարող է հիմք հանդիսանալ վերջնական խաղաղության կարգավորման համար, սակայն նշել է նաև, որ տեքստը առարկայորեն չի քննարկվում Ռուսաստանի հետ։




