ԿարևորՄշակույթ

«Սասունցի Դավիթ» էպոսը հայ հանդիսատեսին կներկայացվի ժամանակակից մոտեցմամբ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ «Հող Արթուն» էթնո-էլեկտրո խումբը ստեղծել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որը հայ հանդիսատեսի հետ կխոսի արվեստի ինքնատիպ լեզվով:

Ներկայացման առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին և 19-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Բեմական գործընթացից զատ, նախագիծը ընդլայնվում է նաև մշակութային ձեռնարկների նոր ոլորտներում: Մասնավորապես դրա շրջանակներում կարված թեմատիկ հագուստները հենց առաջնախաղի օրվանից կհայտնվեն վաճառքում, որի եկամտից ստացված 10%-ը հատկացվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների աջակցությանը: 

Կարդացեք նաև

Back to top button