
Վրաստանի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարներ Գելա Գելաձեն և Վիլայաթ Էյվազովը Թբիլիսիում երկու գերատեսչությունների համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը։
Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների համապատասխան կառույցների միջև առկա գործընկերության հետագա ամրապնդմանը՝ հատկապես հանցավորության կանխարգելման, բացահայտման և կանխման ոլորտներում։
Փաստաթղթով նախատեսված համագործակցության ոլորտները ներառում են առաջնահերթ ուղղություններ՝ թմրամիջոցների անօրինական շրջանառություն, կիբերհանցագործություն, թրաֆիքինգ, անօրինական միգրացիա և սեփականության դեմ ուղղված հանցագործություններ։




