ԿարևորՀասարակություն

Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկարացվել դատարան։

Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով՝ «մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը»:

Սպարտակ Ղուկասյանն այսօր ավելի վաղ ձերբակալվել էր։

Կարդացեք նաև

Back to top button