Հաղորդավարներ՝ Տիգրան Հարությունյան և Լուսինե Մուրադյան, հյուր՝ Լիլիթ Շահվերդյան`«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչ:
Թեմա՝ «Երեխայի առողջության հերոսները»։ Նոյեմբերի 20-ին նշվում է Մանկաբույժի օրը։ Ինչպիսի՞ն է մանկաբույժի առօրյան, ինչպիսի՞ մարտահրավերների են բախվում նրանք, և ինչ խորհուրդներ ունեն ծնողներին։
Հյուր՝ Միքայել Նազարենկո`լուսանկարիչ, «Ամ, Ամիս և Ժամ» նախագծի հեղինակ:
Թեմա՝ Նոյեմբերի 29-ին Աշտարակի դրամատիկական թատրոնում կանցկացվի լուսանկարչական ցուցահանդես։ Ցուցահանդեսում կներկայացվեն մարդու զգացմունքները՝ տարվա չորս եղանակների և տասներկու ամիսների ընթացքում։
Ինչպես միշտ, կլինի օրվա տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Ու, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:




