Կոտայքի և Գեղարքունիքի մարզերը սպասարկող Հրազդանի սանիտարական աղբավայրում այսօր արդեն թափոններ են ընդունում ու մշակում։ Այստեղ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված տեխնոլոգիական փուլերի՝ տոփում, հողածածկում և տարածքի սանիտարական մակարդակի ապահովում։
Աղբավայրը կառուցված է եվրոպական չափանիշներին համապատասխան, ունի հատուկ մեկուսացված բջիջներ, կեղտաջրերի հավաքման համակարգ և գազերի անվտանգ կորզման հորեր։ Դրանք նվազեցնում են շրջակա միջավայրին հասցվող վնասը և բացառում հրդեհները։
Միաժամանակ, հարակից համայնքներում զարգանում է նաև տեսակավորման մշակույթը։ Մի շարք բնակավայրերում արդեն առանձին աղբամաններ են տեղադրված։




