
Ամերիկյան Chevron էներգետիկ ընկերությունը ուսումնասիրում է Lukoil-ի արտասահմանյան ակտիվները ձեռք բերելու հնարավորությունը, հաղորդում է Ռոյթերսը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Chevron-ը քննարկում է Լուկօյլի արտասահմանյան ակտիվները ձեռք բերելու հնարավորությունը միայն այն ոլորտներում, որտեղ ընկերությունների գործունեությունը համընկնում է։
Հոկտեմբերին ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Լուկօյլը ներառեցին իրենց պատժամիջոցների ցուցակներում։ Հետագայում Լուկօյլը հայտարարեց իր միջազգային ակտիվները վաճառելու մտադրության մասին և առաջարկ ստացավ Gunvor միջազգային նավթային առևտրային ընկերությունից՝ Lukoil International GmbH-ն ձեռք բերելու համար, որը տնօրինում է ռուսական ընկերության արտասահմանյան ակտիվները։
Սակայն Gunvor-ը ավելի ուշ տեղեկացրեց, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարությունից հետո հետ է կանչում Լուկօյլի արտասահմանյան ակտիվները գնելու իր առաջարկը։ Իսկ նախարարության հայտարարությունում նշվում էր, որ մինչև Ուկրաինայում հակամարտության կարգավորումը Gunvor-ին չի տրամադրի բիզնես վարելու և շահույթ ստանալու լիցենզիա։
Նոյեմբերի 14-ին Լուկօյլի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ընկերությունը բանակցություններ է վարում իր արտասահմանյան ակտիվների վաճառքի շուրջ մի քանի պոտենցիալ գնորդների հետ և կհայտարարի գործարքի մասին վերջնական համաձայնություն ձեռքբերերելուց հետո։




