Միջազգային

Հրապարակվել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման տեխնիկական եզրակացությունը

Ermeni haber-ը գրում է, որ հրապարակվել է թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման տեխնիկական եզրակացությունը։

Թուրքիայի օդուժին պատկանող ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները շարունակվում են: Ըստ կործանման տեխնիկական տվյալների հիման վրա կազմված եզարակության՝ շարժիչի իրարահաջորդ խափանումների շղթայական ազդեցությամբ ինքնաթիռի նկատմամբ կառավարումը անհնարին է դարձել: Նշվում է, որ այդ ամենի հետևանքում ինքնաթիռը բաժանվել է 3 մեծ կտորի և վայր ընկել:

«Hürriyet» թերթի լրագրող, հոդվածագիր Ուղուր Ջեբեջին մասնավորապես գրում է ինքնաթիռի 4-րդ շարժիչի խափանման մասին, որի տեխնիկական անսարքության պատճառով ինքնաթիռի էլեկտարականությունը խափանվել է, ինչին հաջորդել է ինքնաթիռի կտրուկ վերև սլանալը: Այս ընթացքում էլ 2-րդ շարժիչի յուղի ճնշումն է խախտվում:

Շարժիչի աննորմալ ծանրաբեռնվածության տակ ինքնաթիռը չափազանց մեծ արագություն է հավաքում և զուգահեռ ուժգին թափահարվում:

Ընդգծվում է, որ հենց այս թափահարման արդյունքում էլ շարժիչը կոտրվում և դրա մասները հարվածում են ինքնաթիռի իրանին: Այս ամենի հետևանքով՝ ինքնաթիռը հակառակ է շրջվում:

Ինքնաթիռը կործանվել էր Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ վրաց-ադրբեջանական սահմանին: Ինքնաթիռում գտնվող 20 զինվորական, այդ թվում սպաներ և ենթասպաներ, զոհվել են:

Կարդացեք նաև

Back to top button