Վերնատուն

Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» ցուցահանդեսը՝ Բոյաջյան ցուցասրահում. «Վերնատուն»

Գեղարվեստի Ակադեմիայի Բոյաջյան ցուցասրահում օրերս բացվել է նկարիչ Ցոլակ Թոփչյանի «Անկայուն կյանքի գրաֆիկան» խորագրով ցուցահանդեսը։ Այս ցուցադրությամբ մեկնարկում է ցուցասրահի «Ակադեմիայի շրջանավարտներ» շարքը։

Կուրատորական տեքստում նշվում է, որ ցուցահանդեսը հղում է անում հետանկախության շրջանի տագնապալի ու ցնցումներով լի ժամանակին։

Բոյաջյան ցուցասրահի ղեկավար և ցուցահանդեսի կուրատոր Նարե Սահակյանը մեկնաբանում է. «Ցոլակի աշխատանքներն ինձ համար, կարծես, անկայունությունը «դարմանելու» փորձ է մակերեսի վրա։ Գրաֆիկական աշխատանքը բազմապատկված մակերեսներով և այդ մակերեսների վրա երևում է նկարչի՝ ժամանակի ցնցումը կայունացնելու փորձը»։

Արտերկրում բնակվող Ցոլակ Թոփչյանը, խոսելով աշխատանքների գաղափարի մասին, նշել է, որ սկզբնական շարքերը եղել են ժամանակ գտնելու, կյանքի ռիթմից կտրվելու և մտածելու հնարավորություն ստեղծելու մասին, որոնք հետագայում վերածվել են տարածական գրաֆիկայի և կտորների հետ աշխատանքի։

Նարե Սահակյանն ընդգծում է, որ ցուցահանդեսը կարևոր է դիտել նաև նախորդ ցուցադրության հետ կապի մեջ, որը ցույց է տալիս այն ուղին, որ կարող է բռնել Ակադեմիայի շրջանավարտը միջազգային արվեստի դաշտում։ Ցուցահանդեսը Բոյաջյան ցուցասրահում կտևի մինչև նոյեմբերի 28-ը։

Կարդացեք նաև

Back to top button