
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակներում 2025թ. նոյեմբերի 13-ին հայտարարել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթ։
Աշխատանքները ներառում են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի՝ 27.1կմ երկարությամբ երկու երթևեկելի գոտով նոր ճանապարհի կառուցում։
Կապալառուն պետք է աշխատանքներն իրականացնի մանրամասն նախագծի և տեխնիկական պայմանների պահանջների համաձայն, որոնք մրցութային փաթեթի մաս են կազմում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի դեկտեմբերի 24-ը՝ ժամը 16։00 (Երևանի ժամանակով)։
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղումով՝ https://armroad.am/am/procurement/tenders




