Հայաստանի ինքնուրույնացումը չի տեղավորվում Ռուսաստանի ընկալումներում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Էմիլ Օրդուխանյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են ճանապարհների ապաշրջափակման, Հայաստանի դեմ իրականացվող ռուսական քարոզչության, առկա ռիսկերի և վտանգների մասին։
Օրդուխանյանի խոսքով, Ադրբեջանը, Ռուսաստանն ու նախկին նախագահները նույն նարատիվներն են տարածում։ «2026թ․ ընտրությունների մեսիջը սուվերենության և կախյալության միջև ընտրությունն է»,– նշել է քաղաքագետը։




