
«Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում», «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Վազգեն Սաղաթելյանը նոյեմբերի 13-ի առավոտյան «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ դիմակավորված անձինք մտնում են իր տուն։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ իր հերթին հայտնել էր, որ դիմակավորված իրավապահները նաև Նարեկ Սամսոնյանի տուն են մտել։
«Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ Սամսոնյանին ձերբակալել են, քննիչը տեղեկացրել է, որ նա մեղադրվում է խուլիգանության մեջ։




