ԿարևորՄիջազգային

Սահակաշվիլին հիվանդանոցից տեղափոխվեց բանտ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դուրս է գրվել հիվանդանոցից եւ տեղափոխվել բանտ, հայտնում է BBC-ին։

Նա «Վիվամեդի» կլինիկայում բուժում էր ստանում 2022 թվականի մայիսի 12-ից։

Վրաստանի հատուկ քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ Սահակաշվիլիի առողջական վիճակը բավարար է, նա այլևս ստացիոնար բուժման կարիք չունի։

Նախկին նախագահի կողմնակիցներն ու հարազատները բազմիցս հայտարարել են նրա առողջության վատթարացման մասին և կոչ են արել արտասահման բուժման ուղարկել, սակայն վրացական իշխանությունները պնդել են, որ Սահակաշվիլիին տրամադրվել է անհրաժեշտ բուժում և խնամք։

Վրաստանում Միխեիլ Սահակաշվիլիի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր։ Դրանցից երկուսի համար մեղադրական դատավճիռներ կայացվել էին մինչեւ 2021 թվականի հոկտեմբերը` նախկին նախագահի երկիր վերադառնալը։

Կարդացեք նաև

Back to top button