
2025 թվականի հոկտեմբերին Հայաստան է այցելել 212,891 զբոսաշրջիկ, հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Ըստ հաղորդագրության՝ նախորդ տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 203,810։
2025 թ․ հունվար-հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):




