ԿարևորՄիջազգային

Քադաֆիի կրտսեր որդին ազատ է արձակվել 10 տարվա բանտարկությունից հետո

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի հինգերորդ որդին՝ Հանիբալ Քադաֆին, Լիբանանում 10 տարի առանց դատավարության կալանքի տակ անցկացնելուց հետո ազատ է արձակվել 893 հազ. դոլար գրավի դիմաց, հաղորդել է լիբանանյան NNA լրատվական գործակալությունը:

Reuters-ը հիշեցնում է, որ Հանիբալ Քադաֆին 2015 թվականին Սիրիայում առևանգվել էր զինյալների կողմից: Լիբիայում հոր ռեժիմի տապալումից հետո նա այնտեղ էր ապրում իր լիբանանցի կնոջ և երեխաների հետ: Նույն թվականին Լիբանանի իշխանությունները ձերբակալել էին նրան և մեղադրել շիա իմամ Մուսա ալ-Սադրի և նրա երկու ուղեկիցների ճակատագրի մասին տեղեկատվությունը թաքցնելու մեջ, որոնք անհետացել էին 1978 թվականին, երբ Մուամմար Քադաֆիի հետ բանակցելու նպատակով այցելել էին Լիբիա: Ալ-Սադրի անհետացման պահին Հանիբալ Քադաֆին ընդամենը երկու տարեկան էր, և չափահաս տարիքում նա բարձր պաշտոններ չէր զբաղեցրել Լիբիայում, գրում է Reuters-ը։

2023 թվականին Հանիբալ Քադաֆին հացադուլ էր հայտարարել՝ բողոքելով իր կալանքի դեմ: 2024 թվականին Human Rights Watch-ը կոչ էր արել նրան ազատ արձակել Լիբանանի բանտից՝ Քադաֆիի բանտարկությունը որակելով «անարդար»:

Կարդացեք նաև

Back to top button