ԿարևորՍպորտ

Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը և Լևոն Արոնյանը դուրս են եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ, հայտնում եմ Շախմատի ֆեդերացիայից:

Երրորդ փուլում Շանթը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ:

Credit: Michal Walusza FIDE World Cup Goa 2025

Երրորդ փուլում Գաբրիելը 1.5:0.5 հաշվով հաղթանակ է տարել Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ:

Նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանն է դուրս եկել 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի չորրորդ փուլ:

Երրորդ փուլում Արոնյանը 1.5:0.5 հաշվով առավելության է հասել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գրոսմայստեր Սալեմ Սալեհի նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button