ԿարևորՔաղաքական

ՀՀ ԱԳ նախարարն ու Հնդկաստանի ԱԳ փոխնախարարն անդրադարձել են երկու երկրների միջև դինամիկ զարգացող գործընկերությանը

Նոյեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջին, ով Երևան է ժամանել երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում,  տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Զրուցակիցներ անդրադարձ են կատարել Հայաստանի և Հնդկաստանի միջև վերջին տարիներին դինամիկ զարգացող գործընկերությանը, որի արդյունքները տեսանելի են  տարբեր ոլորտներում: 

Մտքեր են փոխանակվել հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ։

Կարդացեք նաև

Back to top button