ԿարևորՍպորտ

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց «Սիգմա Օլոմոուցին»

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի երրորդ տուրում Երեւանի Վազգեն Սարգսյան անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր Չեխիայի գավաթակիր «Սիգմա Օլոմոուցին»։

Խորվաթ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց 1:2 հաշվով։

Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ չեխ պաշտպան Ֆիլիպ Սլավիչեկը։ 21-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց բոսնիացի Մուլահուսեյնովիչը։

24-րդ րոպեին գվինեացի Աբդուլայե Սիլան կրկնապատկեց չեխական ակումբի հաշիվը։

Լիգայի փուլի չորրորդ տուրում «Նոան» կհյուրընկալվի շոտլանդական «Աբերդինին»։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 27-ին:

Կարդացեք նաև

Back to top button