Հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 3-ը Երևանում, Կապանում, Գորիսում և Գավառում տեղի ունեցավ «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։ Այն ներառում է թատրոն, պար երաժշտություն, պերֆորմանս, դրամատուրգիա։
«Թէատրոն» փառատոնի համահիմնադիր և տնօրեն Սաթէ Խաչատրյանը ամփոփելով փառատոնը, նշում է, որ այս միջոցառումը նպատակ ունի ամրապնդելու մշակութային երկխոսությունը Հայաստանի և ֆրանկոֆոնաշխարհի միջև՝ ստեղծելով ստեղծագործական հանդիպումների և համագործակցությունների նոր հարթակ։




