ԿարևորՄիջազգային

6.3 մագնիտուդով երկրաշարժ Աֆղանստանում. հաղորդվում է 10 զոհի մասին

Երկուշաբթի առավոտյան Աֆղանստանի հյուսիսում՝ Մազարի Շարիֆ քաղաքի մոտ, տեղի ունեցած 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ, շուրջ 260-ը վիրավորվել են։

Reuters-ի փոխանցմամբ` տեղի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է աճել։

ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ցնցման էպիկենտրոնը գտնվել է Մազարի Շարիֆից մոտ 28 կիլոմետր հեռավորության վրա, 17.4 կմ խորության վրա։

Քաղաքում ապրում է ավելի քան կես միլիոն մարդ։

Սամանգան նահանգի առողջապահության վարչության խոսնակ Սամիմ Ջոյանդայի փոխանցմամբ՝ առավոտյան հաղորդվել է առնվազն 7 զոհի և շուրջ 150 վիրավորի մասին, որոնք տեղափոխվել են հիվանդանոցներ։

Իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Կարդացեք նաև

Back to top button