Կաթողիկոսի թիրախավորումը բոլշևիզմ է հիշեցնում։ Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Լևոն Սարդարյանն ու պատգամավորը զրուցում են պետություն-եկեղեցու վերնախավ հակամարտության, ներքաղաքական իրավիճակի, արտաքին ռիսկերի մասին։
Վարդանյանի խոսքով՝ իշխանության խնդիրը եկեղեցու հետ է։ Պատգամավորը նաև ասել է, որ Հայաստանը ներուժ չունի որևէ գերտերության թշնամի հռչակելու։




