ԿարևորՀասարակություն

Ձերբակալվել են Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը և նրա որդին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքում հրապարակել է տեսանյութ՝ անդրադառնալով Վաղարշապատում Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի ձերբակալությանը։ Նրա խոսքով՝ տեսանյութն ապացուցում է, որ որևէ կոնֆլիկտ չի եղել, և Ներսիսյաններին փորձում են անարդար կալանավորել։

Զոհրաբյանի խոսքով՝ Համբարձումը պարզապես հրաժարվել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության հանդիպմանը, ինչից հետո տեղի է ունեցել խաղաղ զրույց, որը տեսանկարահանվել է։

Նա քննիչներին հորդորել է չտրվել սուտ մատնություններին՝ նշելով, որ «չի կարելի նման գործերով մարդկանց հասցնել կալանքի»։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել են:

Կարդացեք նաև

Back to top button