
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: Հիշեցնենք, 2013 թվականի նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանը մոտ հարյուր աջակիցների հետ Ազատության հրապարակից դեպի նախագահի նստավայր երթ էր սկսել։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը: Տեղի էին ունեցել բախումներ: Շանթ Հարությունյանը օրերս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման:
Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի պարզաբանմումը, թե ինչու նա Շանթ Հարությունյանի գործում քաղաքական ենթատքեստ չի տեսնում:
«Որովհետև ամբողջ գործը հիմնավորված, պատճառաբանված և ապացույցներով, և տեսագրություններով բավական հագեցած է. այդ տեսակետից, եթե դուք ինքներդ օբյեկտիվորեն համադրեք, կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ այստեղ չի կարող լինել»,- ասում է:




