ԿարևորՄիջազգային

ԱՄՆ նախագահն ապրիլին պաշտոնական այցով կլինի Պեկինում. Թրամփ-Ծինփին հանդիպման հետքերով

ՉԺՀ իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ  ԱՄՆ-ն անհապաղ կնվազեցնի մաքսատուրքերը բոլոր չինական ապրանքների համար՝ փոխարենը պահանջելով քայլեր՝ դադարեցնելու դեպի ԱՄՆ ֆենտանիլի բաղադրիչների արտահանումը։ Նախագահը նոր մաքսատուրքերի չափը չի նշել։

Նա նաև ասել է, որ Չինաստանը կվերականգնի ամերիկյան սոյայի ներմուծումը և կդադարի արգելքներ ստեղծել հազվագյուտ մետաղների արտահանման համար։

«Հազվագյուտ մետաղների հարցը կարգավորված է, դա ողջ աշխարհի համար է… Սա համաշխարհային, ոչ թե միայն ամերիկյան իրավիճակ է։ Այլևս Չինաստանի կողմից արգելք չկա»- Թրամփի խոսքերն է մեջբերում BBC- ին։

Ըստ «Սինհուա» գործակալության էլ` Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը հայտարարել է, որ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի առեւտրա-տնտեսական խմբերն անցկացրել են խորացված բանակցություններ եւ հասել խնդիրների փոխզիջումային կարգավորման։

Կարդացեք նաև

Back to top button