ԿարևորՄիջազգային

Թրամփը Միջին Ասիայի երկրների ղեկավարների հետ գագաթնաժողով կանցկացնի Վաշինգտոնում

ԱՄՆ նախագահը հաջորդ շաբաթ կհանդիպի Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ, հայտնում է Reuters-ը` հանդիպման կազմակերպմանը մոտ աղբյուրին վկայակոչելով։

Սպիտակ տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը։ Բայց ահա Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար։

ԱՄՆ փոխպետքարտուղար Քրիստոֆեր Լանդաուն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ։ Լանդաոուն համացանցում գրել է, որ Տաշքենդ իր այցը «կարող է դառնալ կարևոր քայլ առաջնորդների հաջող հանդիպման ճանապարհին»։

Կարդացեք նաև

Back to top button