ԿարևորՄիջազգային

Իսրայելը հարվածել է Գազային` խախտելով հրադադարը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարվածներ հասցնել Գազայի հատվածին այն բանից հետո, երբ նրա կառավարությունը մեղադրել է ՀԱՄԱՍ-ին հրադադարը խախտելու եւ պատանդների մարմինը վերադարձնելու խաբեության մեջ։

«Անվտանգության ոլորտում խորհրդակցություններից հետո վարչապետ Նեթանյահուն բանակին հանձնարարել է անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին»,- կառավարության ղեկավարի աշխատակազմի հայտարարությունն է մեջբերում BBC-ին։

Նախօրեին Իսրայելը մեղադրել էր ՀԱՄԱՍ-ին Գազայում հրադադարը խախտելու մեջ, երբ խմբավորումը վերադարձրել էր նախկինում գտնված պատանդի աճյունի մասը` մեկ այլ զոհված պատանդի մարմնի փոխարեն։

Կարդացեք նաև

Back to top button