ԿարևորՄիջազգային

Մասկը կլքի Tesla-ն, եթե բաժնետերերը չհաստատեն նրա $1 տրլն պարգեւավճարը

 Ամերիկյան CNBC հեռուստակայանի տեղեկություններով, վերջին օրերին մի քանի կազմակերպությունները, այդ թվում Institutional Shareholder Services խոշորագույն խորհրդատվական ընկերությունը հանդես են եկել նման վճարման դեմ։

Միլիարդատիրոջ պարգեւավճարի ծրագիրը ներկայացվել է սեպտեմբերին։ Այն նախատեսում է, որ Մասկը 1 տրլն դոլար կստանա որոշակի արդյունքների հասնելուց հետո։

Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահ Ռոբին Դենհոլմը բաժնետերերին հղած նամակում նշել է, որ առանց Մասկի ընկերությունը կկորցնի իր արժեքի նշանակալի մասը, քանի որ այլեւս այն չեն գնահատի հաշվի առնելով, «թե ինչ ենք մենք ցանկանում դառնալ»։

Պարգեւավճարը չստանալու դեպքում Մասկը կլքի Tesla-ի գլխավոր տնօրենի պաշտոնը։

Բաժնետերերի քվեարկությունը նախատեսված է նոյեմբերի 6-ին։

Իլոն Մասկը աշխարհի ամենահարուստ մարդն է։ Forbes Real-Time-ի վարկանիշով` նրա կարողությունը կազմում է 498,2 մլրդ դոլար։

Կարդացեք նաև

Back to top button