ԿարևորՄիջազգային

Ռուսական «Լուկօյլ»-ը վաճառում է իր ակտիվները

Ռուսական «Լուկօյլ» նավթային հսկան ամերիկյան պատժամիջոցներից հետո հայտնել է իր արտասահմանյան ակտիվները վաճառելու մտադրության մասին։ «Որոշ պետությունների կողմից ընկերության եւ նրա «դուստրերի» դեմ սահմանափակող միջոցներ կիրառելուց հետո ընկերությունը մտադիր է վաճառել իր միջազգային ակտիվները։ Սկսվել է պոտենցիալ գնորդների հայտերի քննարկումը»,- ընկերության հայտարարության մասին են հայտնում ռուսական լրատվամիջոցները։

Վաշինգտոնը հոկտեմբերի 23-ին հայտարարեց «Լուկօյլ» եւ «Ռոսնեֆտ» ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Դրանք վերաբերվում էին նաեւ ընկերությունների 34 դուստր ձեռնարկություններին։

Պատժամիջոցների կիրառումից հետո չինական պետական նավթային ընկերությունները հրաժարվեցին ռուսական նավթ գնելուց, նույն ճանապարհով են գնում նաեւ հնդկական ընկերությունները։

Կարդացեք նաև

Back to top button