Ձեր փաստաբանը

Ինչպես է պաշտպանվում սեփականության իրավունքը Հայաստանում և ՄԻԵԴ-ում․ «Ձեր փաստաբանը»

  • Սեփականատերն իր հայեցողությամբ տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող գույքը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում։
  • Սեփականության անձեռնմխելիությունը բացարձակ չէ և կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Այս համատեքստում ի՞նչ է նշանակում իրավաչափ նպատակ։ Խնդրում եմ ներկայացրեք իրավական որոշակիության, համաչափության և համապատասխան փոխհատուցման սկզբունքների էությունը։
  • Որո՞նք են սեփականության իրավունքի պաշտպանության եղանակները՝ իրավունքի ճանաչումը, ուրիշի ապօրինի տիրապետությունը կամ ներգործությունը դադարեցնելը և պատճառված վնասի վերականգնումը։ Արդյո՞ք սեփականության իրավունքի պաշտպանության նշված եղանակները սպառիչ են, և ի՞նչն է յուրաքանչյուրի էությունը։
  • Սեփականության իրավունքը ճանաչված է մի շարք միջազգային իրավական ակտերում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության 1-ին հոդվածով։
  • Համաձայն վերջինիս՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ՝ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։ Ներպետական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց հետո սեփականության իրավունքի պաշտպանության հետ կապված ո՞ր դեպքերում անձը կարող է դիմել ՄԻԵԴ։
  • ՄԻԵԴ-ը՝ սեփականության իրավունքի հետ կապված իր բազմաթիվ որոշումներում հայտնած իրավական դիրքորոշումներում, ավելի լայն մեկնաբանություն է տվել, օրինակ՝ սեփականության իրավունքի օբյեկտների հետ կապված, մասնավորապես՝ «գույք»-ի կամ «գույքի ողջամիտ (լեգիտիմ) ակնկալիքի» և այլն։ Ի՞նչ ձևով է սեփականության իրավունքը զարգացել ՀՀ-ում՝ ՄԻԵԴ նախադեպային իրավունքի ազդեցության ներքո։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրն է փաստաբան Կարեն Տոնոյանը։

Կարդացեք նաև

Back to top button