ԿարևորՔաղաքական

Երևանում կանցկացվի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանը

Հոկտեմբերի 28-30-ը ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենան Արևելյան
գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար
նստաշրջանը, բյուրոյի և հանձնաժողովների նիստերը:

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի բացումը:

Լիագումար նստաշրջանը և հանձնաժողովների նիստերը հեռարձակվելու են առցանց:

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:30-ին, ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում
նախատեսված է Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա
Կարապետյանի ու Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկու ճեպազրույցը:

Կարդացեք նաև

Back to top button