ԿարևորՄիջազգային

Միասնական «պատմական» աղոթք՝ Հռոմի պապի և Մեծ Բրիտանիայի թագավորի մասնակցությամբ

Հոկտեմբերի 23-ին Վատիկանի Սիքստինյան կապելայում տեղի է ունեցել պատմական համատեղ աղոթք՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի և Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մասնակցությամբ։

Սա անգլիական միապետի և կաթոլիկ պապի առաջին համատեղ աղոթքն էր Հենրի VIII թագավորի ժամանակներից ի վեր, երբ 1534 թվականին Անգլիան բաժանվեց Հռոմից։

Աղոթքին ներկա են եղել նաև թագուհի Կամիլան և Անգլիական եկեղեցու արքեպիսկոպոս Ստեֆան Քոթրելը։ Արարողությունը նվիրված էր արարչագործության պահպանությանն ու բնապահպանությանը՝ ընդգծելով երկու եկեղեցիների համատեղ պատասխանատվությունը մոլորակի ապագայի հանդեպ։

Արարողությունից հետո Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում պապը թագավոր Չարլզին է շնորհել «Թագավորական եղբայր» տիտղոս՝ ի նշան եկեղեցական միասնությանը նպաստելու ջանքերի։

Թագավորին նվիրաբերվել է նաև հատուկ աթոռ՝ նրա զինանշանով և գրությամբ՝ «Ut unum sint» («Որպեսզի նրանք մեկ լինեն»)։ Սուրբ Աթոռի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանության, աղքատության դեմ պայքարի և խաղաղության խթանման հարցեր։ Կողմերը կարևորել են Կաթոլիկ և Անգլիական եկեղեցիների միջև երկխոսության շարունակականությունը՝ որպես հաշտության և համերաշխության նոր փուլ։

Կարդացեք նաև

Back to top button