ԿարևորՀասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչը «Արթիկ» ՔԿՀ-ում առանձնազրույց է ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հոկտեմբերի 23-ին ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանն այցելել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել փաստաբան Ռուբեն Մխիթարյանի հետ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

Այցի մանրամասները խորհրդապահական են և ենթակա չեն հրապարակման:

Փաստաբանի իրավունքների պաշտպանության հարցը գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո։ Իրականացված այցի արդյունքները կամփոփվեն, և արձանագրված խնդիրների կապակցությամբ անհրաժեշտ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։

Կարդացեք նաև

Back to top button