
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր տիկնոջ հետ այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական հատվածում, հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Երուսաղեմի հայոց պատրիարքության կալվածների տեսուչ Կորյուն եպիսկոպոս Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջին։
«Այսօր պատիվ ունեցա Երուսաղեմի հայ պատրիարքի անունից Ս. Հարության տաճարում դիմավորելու ԱՄՆ փոխնախագահ տիար Ջեյ Դի Վենսին և տիկնոջը ու հայկական բաժնում ներկայացնելու Հայ եկեղեցու և Երուսաղեմի հայոց պատրիարքության մասին հակիրճ տեղեկություն»,- գրել է նա:




