ԿարևորՀասարակություն

Երեւանի ավագանու որոշմամբ Ավիկ Իսահակյանին, Տարոն Մուրադյանին ու Մարկ Գրիգորյանին շնորհվեց պատվավոր քաղաքացու կոչում

Երեւանի ավագանին այսօր պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել.

գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ավետիք (Ավիկ) Վիգենի Իսահակյանին՝ քաղաքի արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։

Նկարիչ Տարոն Արտավազդի Մուրադյանին՝ Երևանի արվեստի զարգացմանն իր ներդրման համար։

Լրագրող, մանկավարժ, հասարակական և մշակութային գործիչ Մարկ Վլադիմիրի Գրիգորյանին՝ մայրաքաղաքի հասարակական և մշակութային կյանքում ունեցած նշանակալի ավանդի համար։

Կարդացեք նաև

Back to top button